1Երգողների գլխաւորին. Շօշանիմի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։
2Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չ’ունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։
3Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
4Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։
5Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն։
6Թող ինձ համար չ’ամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով Տէր՝ Զօրաց Տէր. Թող ինձ համար ամօթ չ’լինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։
7Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. Ամօթը ծածկում է իմ երեսը։
8Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։
9Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
10Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. Եւ նախատինք է լինում ինձ։
11Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։
12Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. Եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։
13Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. Ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։
14Ապրեցրու ինձ ցեխիցը որ չ’թաղուիմ. Թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։
15Թող ջրերի պտոյտները չ’յափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չ’տայ ինձ. Եւ հորն իր բերանը չ’խփէ ինձ վերայ։
16Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։
17Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. Որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. Շուտով լսիր ինձ։
18Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. Իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։
19Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. Իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։
20Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չ’կար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։
21Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. Եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։
22Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.
23Նորանց աչքերը խաւարուին որ չ’տեսնեն. Եւ նորանց մէջքը միշտ դողացրու։
24Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։
25Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չ’լինի։
26Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. Եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւնն են անում։
27Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չ’հասնեն։
28Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չ’գրուին։
29Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. Ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։
30Ես կ’գովեմ Աստուծոյ անունը երգով. Եւ կ’փառաբանեմ նորան գովաբանութիւնով,
31Եւ այս աւելի հաճոյ կ’լինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։
32Խեղճերը կ’տեսնեն՝ կ’ուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
33Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում։
34Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
35Որովհետեւ Տէրը կ’փրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կ’շինէ. Եւ կ’բնակուեն այնտեղ եւ կ’ժառանգեն նորան։
36Եւ ծառաների զաւակները կ’վայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կ’բնակուեն նորանում։