1Ասափի Սաղմոս։ Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։
2Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.
3Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։
4Որովհետեւ նորանք ցաւ չ’ունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։
5Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։
6Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։
7Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։
8Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։
9Իրանց բերանը երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։
10Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։
11Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։
12Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։
13Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։
14Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։
15Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կ’խօսիմ. Ահա քո որդկանց ազգին նենգութիւն կ’անէի։
16Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.
17Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։
18Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։
19Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։
20Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կ’անարգես նորանց պատկերը։
21Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.
22Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չ’իմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։
23Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։
24Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ։
25Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։
26Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
27Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կ’կորչեն. Դու կ’սատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին։
28Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. Իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ։