1Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Ասափի Սաղմոս. Երգ։ Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. Քո հրաշքները պատմում են։
2Երբոր պատշաճ ժամանակ կ’ունենամ, ուղիղ կ’դատեմ ես։
3Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. Ես նորա սիւները կ’հաստատեմ։ (Սէլա։)
4Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. Եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
5Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. Հաստ վզով մի խօսիք։
6Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
7Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
8Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. Եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. Եւ նա թափում է նորանից. Բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
9Բայց ես յաւիտեան կ’պատմեմ. Սաղմոս կ’ասեմ Յակոբի Աստուծուն։
10Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կ’փշրեմ. արդարների եղջիւրները կ’բարձրանան։