ՍԱՂՄՈՍ 79:1-13 ABA1910 - Bible AI

1Ասափի Սաղմոս։ Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. Պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին։

2Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։

3Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. Եւ թաղող չ’կար։

4Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։

5Մինչեւ ե՞րբ, Տէր. Կ’բարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կ’բորբոքուի՞։

6Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում։

7Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։

8Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. Որովհետեւ մենք շատ տկարացանք։

9Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։

10Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. Թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։

11Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. Քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։

12Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։

13Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. Յաւիտեան կ’գոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կ’պատմենք ազգից մինչեւ ազգ։

>