ՍԱՂՄՈՍ 8:1-9 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Կիթթիթով։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։

2Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։

3Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

4Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։

5Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.

6Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.

7Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.

8Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։

9Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։

ՀԱԸ
/div>