ՍԱՂՄՈՍ 84:1-12 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։

2Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։

3Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։

4Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)

5Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։

6Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։

7Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։

8Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)

9Ով Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։

10Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. Աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։

11Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։

12Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։

>