1Կորխի որդկանցը. Սաղմոս. Երգ։ Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են։
2Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները։
3Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք։ (Սէլա։)
4Ռահաբին եւ Բաբիլոնին կ’յիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. Ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. Սա այնտեղ է ծնուած։
5Եւ Սիօնի համար կ’ասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. Եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց։
6Տէրն ազգերին գրելիս կ’պատմէ՝ սա այնտեղ է ծնուած։ (Սէլա։)
7Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կ’ասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են։