ՍԱՂՄՈՍ 9:1-20 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կ’պատմեմ քո ամեն հրաշքները։

2Ուրախ կ’լինիմ ու կ’ցնծամ քեզանով, սաղմոս կ’ասեմ քո անունին, ով Բարձրեալ։

3Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։

4Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. Դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։

5Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։

6Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։

7Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։

8Եւ նա աշխարհքս արդարութիւնով կ’դատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կ’անէ։

9Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։

10Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։

11Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։

12Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. Նա չ’մոռացաւ նեղուածների աղաղակը։

13Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.

14Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։

15Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. Եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։

16Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. Ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)

17Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։

18Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։

19Վեր կաց, Տէր, որ մարդը չ’զօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։

20Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)