ՍԱՂՄՈՍ 92:1-15 ABA1910 - Bible AI

1Սաղմոս. Երգ. Շաբաթ օրուայ համար։ Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով բարձրեալ։

2Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.

3Տասնաղեայ նուագարանով եւ սաղմոսարանով. Օրհնութեան ձայնով քնարի հետ։

4Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. Քո ձեռքի գործերովը ցնծում եմ։

5Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները,

6Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։

7Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։

8Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։

9Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կ’կորչեն. Եւ կ’ցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։

10Բայց իմ եղջիւրը կ’բարձրացնես ինչպէս միեղջերուինը. Ես օծուած եմ նոր իւղով։

11Եւ իմ աչքը կ’նայի իմ թշնամիների վերայ. Եւ ականջս կ’լսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։

12Արդարը արմաւենիի պէս կ’բուսնի. Լիբանանի մայրին պէս կ’մեծանայ։

13Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կ’բուսնեն։

14Ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն. Պարարտ եւ դալար կ’լինին.

15Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։

>