1Տէրը թագաւոր է. նա մեծափառութիւն է հագած. Տէրը զօրութիւն է հագած եւ իր մէջքը կապած է. Սորա համար աշխարհքը հաստատ է եւ չէ շարժվում։
2Հաստատ է քո աթոռը սկզբիցը. Յաւիտենից ես դու։
3Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը։
4Շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. Աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ։
5Քո վկայութիւնները շատ հաւատարիմ են. Քո տանը վայելուչ է սրբութիւն, ով Տէր, երկայն օրերով։