1Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։
2Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։
3Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։
4Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. Եւ սարերի բարձրութիւնները նորանն են։
5Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. Եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։
6Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.
7Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք,
8Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։
9Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. Քննեցին ինձ թէեւ իմ գործերը տեսան։
10Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. Եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. Նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները.
11Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը։