1Տիրոջը նոր երգ երգեցէք. Երգեցէք Տիրոջը ամեն երկիր։
2Երգեցէք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։
3Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։
4Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
5Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։
6Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. Զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։
7Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
8Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. Ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։
9Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։
10Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. Սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կ’դատէ ուղղութիւնով։
11Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։
12Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. Թող ցնծան անտառի ամեն ծառերը.
13Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կ’դատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։