ՍԱՂՄՈՍ 97:1-12 ABA1910 - Bible AI

1Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։

2Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։

3Կրակ է գնում նորա առջեւից. Եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։

4Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. Երկիրը տեսնում է եւ դողում։

5Սարերը մոմի պէս հալվում են Տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։

6Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. Եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։

7Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։

8Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։

9Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։

10Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կ’փրկէ նորանց։

11Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։

12Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։

>