1Սաղմոս։ Տիրոջը նոր երգ երգեցէք. Որ նա հրաշքներ արաւ. Փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
2Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. Եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։
3Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։
4Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. Օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։
5Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. Քնարով եւ սաղմոսների ձայնով։
6Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։
7Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. Աշխարհքը եւ նորանում բնակողները։
8Գետերը ծափ տան ձեռքով. Սարերը միասին ցնծան,
9Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կ’դատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։