ՍԱՂՄՈՍ 99:1-9 ABA1910 - Bible AI

1Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։

2Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։

3Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. Որ սուրբ է։

4Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. Դու հաստատեցիր ուղիղ կարգը. Դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։

5Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։

6Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։

7Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. Նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։

8Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. Դու նորանց համար ներող Աստուած էիր, թէեւ վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։

9Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։