ՏԻՏՈՍ 2:1-15 ABA1910 - Bible AI

1Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։

2Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.

3Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.

4Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,

5Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։

6Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.

7Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն,

8Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։

9Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր.

10Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։

11Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, ամեն մարդկանց համար.

12Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.

13Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,

14Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։

15Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չ’անարգէ։

ՀԱԸ
/div>